Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ռուսական ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները հատուկ տակտիկական զորավարժություններ են սկսել

am
Rhowsakan rhazmabazayi inzhenerakan storabazhanowmnere hatowk taktikakan zoravarzhowt`yownner en sksel_98843

Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում հատուկ տակտիկական զորավարժություններ են սկսել «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

 

Ինչպես տեղեկանում ենք Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորավարժությունների ընթացքում զինծառայողները կատարում են ինժեներական հետախուզության առաջադրանքներ:

 

Հատուկ առաջադրանքներ կատարելու ընթացքում ռազմական բազայի ինժեներները օգտագործում են «Կորշուն» տեսակի ականորսիչներ և ական որոնող շներ: Հատուկ տակտիկական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ