Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիային մարդասիրական օժանդակություն տրամադրելու խնդիրը

am
Rhowsastani ew Fransiayi nakhagahnere k`nnarkel en Siriayin mardasirakan ozhandakowt`yown tramadrelow khndire_80155

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ի թիվս տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի, քննարկել են Սիրիային մարդասիրական օժանդակություն տրամադրելու խնդիրը:

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը, Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել սիրիական հիմնախնդրի կարգավորման հումանիտար ուղղություններին, այդ թվում՝ Արևելյան Գուտի բնակչությանը ռուս-ֆրանսիական համատեղ օժանդակություն տրամադրելու նախաձեռնության իրականացմանը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը` An-124 «Ruslan»- ը, շաբաթ օրը ֆրանսիական « Châteauroux» օդանավակայանից 44 տոննա մարդասիրական բեռ է տեղափոխել սիրիական Խմեյմիմի օդանավակայան:

Բեռը Սիրիա է ուղարկվել Սիրիայի բնակչությանը համատեղ մարդասիրական օգնություն տրամադրելու նախագծի շրջանակում, որը մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում ընդունվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կողմից:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ