Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ռուսաստանի և Իրանի խորհրդարանականները կքննարկեն Սիրիայում ենթակառուցվածքների վերականգնումը

am ru
Rhowsastani ew Irani khorhrdaranakannere kk`nnarken Siriayowm ent`akarhowts`vatsk`neri verakangnowme_33786

ՌԴ Պետդումայի եւ Իրանի խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովները համատեղ նիստում կքննարկեն Սիրիայի ենթակառուցվածքների  վերականգնման հարցը: Այդ մասին գրում է Russia Today-ը՝ վկայակոչելով  Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հայտարարությունը:

«Մենք խոսելու ընդհանուր թեմաներ  ունենք: Բացի դրանից, առաջիկայում սպասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնումը: Ուստի, սիրիական հարցի շուրջ  խորհրդարանականների հետ մենք քննարկելու հարցեր ունենք », -  նշել է Սլուցկին:

Նա նաեւ նշել է, որ խորհրդարանականները պետք է քննարկեն շիաների զինված ուժերի գործունեությունը այն վայրերում, որտեղ տեղակայված է շիա բնակչությունը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝ վերջինս հավատացրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ Թեհրանը կշարունակի աջակցել Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ