Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ռուսաստանն ու Եվրոպան կաշխատեն զարգացնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը

am
Rhowsastann ow Evropan kashkhaten zargats`nel Irani het mijowkayin hamadzaynagire_62844

Ռուսաստանի ղեկավարությունը կաշխատի իր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի նվազագույնի հասցնի Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման բացասական հետևանքները: Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Նախագահը մեր եվրոպացի գործընկերների հետ միասին մտադիր է  աշխատել, որպեսզի նվազագույնի հասցնի Միացյալ Նահանգների որոշումների բացասական հետևանքները, որպեսզի ապահովվի Իրանի հետ միջուկային համաձայնագրի  կենսունակությունը և հետագա զարգացումը, որքան հնարավոր է», - ասել է Պեսկովը լրագրողներին:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ իր միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր Իրանի և «վեցնյակի» միջազգային միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015 թ-ին: Թրամփը նաև ասել է, որ կվերականգնվեն ոչ միայն մինչև 2015թ.-ի համաձայնագրից առաջ սահմանված բոլոր   պատժամիջոցները, այլև դրանց կգումարվեն նորերը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ