Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Սա ի՞նչ աշխատանքի ձև է. վարչապետի հանդիպումը Արարատի մարզի համայնքապետերի հետ անցավ բուռն մթնոլորտում (տեսանյութ)

am
Sa i?nch` ashkhatank`i dzew e. varch`apeti handipowme Ararati marzi hamaynk`apeteri het ants`av bowrhn mt`nolortowm (tesanyowt`)_101049

Ինչպես հայտնել է ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Նրան ուղեկցում էր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

 Համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվեց՝ մարզում քանի՞ հեկտար կաթիլային ոռոգվող տարածք կա և քանի հակակարկտային կայան, ու նկատեց՝ յուրաքանչյուր օր խոսում են այդ խնդիրների մասին, սակայն տվյալների չեն տիրապետում:  

Վարչապետի ակնարկն ուղղված էր մարզպետ Արթուր Խաչատրյանին:
«Ամեն օր դրա մասին խոսում ենք, հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում, իսկ մարզն այս տարի կարկուտից տուժել է»,-ասաց Փաշինյանը:

Փոխարենը՝ հարցին պատասխանեց Արարատի մարզպետի խորհրդական Աշոտ Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ մարզում 99 հակակարկտային կայան կա, որոնք տեղաբաշխված են մասնագիտորեն. «Կայանները որոշ չափով արդյունավետ են գործում հատկապես մեր մարզում, որովհետև  տեղաբաշխված են մասնագիտորեն: Մի կայանի արժեքը 5-6 մլն դրամ է»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ «Սուրենավանի գյուղապետն այստե՞ղ է»,-  գյուղապետ Կարո Կարապետյանը տեղից արձագանքեց ու փորձեց տալ վարչապետի ակնկալած հարցի պատախանը՝ տեղեկացնելով, թե կայանն անսարք է եղել:

Սակայն գյուղապետին շտապեց հակադարձել մարզպետը՝ հիշեցնելով, չորս կայաններից մեկը լիցքավորված չի եղել, այդ պատճառով էլ չի աշխատել, իսկ լիցքավորում չի եղել, որովհետև գյուղապետը նախորդ տարվանից գումարը չի փոխանցել. «Ձեր փոխանցում չկատարելու ու պարտքերի պատճառով մի կայանը չի աշխատել, և երեք կայանները կարկտային ամպն ուղղել են դեպի չորրորդ կայանը, որը չի աշխատել և այդ կարկուտը ջարդվել է 120-130 հա ծիրանի այգիների գլխին»:

Վարչապետը հարց ուղղեց՝ ո՞րն է սուրենավանցիների ակնկալիքը,  որ կառավարությունը նոր կայան տա՞ իրենց. «Իսկ չե՞ք կարծում, որ դուք պետք է այդ փոխհատուցումն անեք, որովհետև ձեր աշխատանքը նորմալ չեք արել: Ասենք, ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, ջարդի, վերջում գան, ասեն՝ կառավարությո´ւն, փոխհատուցի, սա ի՞նչ աշխատանքի ձև է»:

 Վարչապետին վրդովվեցրեց այն, որ հանդիպմանը չէր մասնակցում  Գյուղատնտեսության վարչության պետը: Դառնաով մարզպետին, ասաց՝ <Վարչապետը գալիս է համայնք ու գյուղատնտեսության վարչության պետը գնում է տո՞ւն, ամեն չէ, որ ասելով է>:

 

Մարզպետարանում կայացած հանդիպումն անցավ բավականին ակտիվ ու բուռն:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում.



Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ