Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սահարա անապատում երկրորդ տարին անընդմեջ ձյուն է տեղացել

am ru
Sahara anapatowm erkrord tarin anendmej dzyown e teghats`el_38571

Սահարա անապատում արդեն երկրորդ տարին անընդմեջ ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է ալժիրյան TSA թերթը:

Ձյան տեղումները սկսվել են հունվարի 7-ի առավոտյան  Ալժիրի հյուսիսում, Այն-Սեֆրա քաղաքի մոտ: Ձնծածկույթը հասել է մինչեւ 40 սմ-ի, սակայն նույն օրը երեկոյան, ըստ NSN, ձյունը հալվել է: Ընդհանուր առմամբ վերջին 37 տարիների ընթացքում Սահարայում ձյուն է տեղացել չորս անգամ: Վերջին անգամ այնտեղ ձյան տեղումներ են գրանցվել 2017 թվականին:

 

Հիշեցնենք, որ ձմռանը օդի ջերմաստիճանը Սահարայի որոշ շրջաններում կարող է հասնել -18 աստիճանի, իսկ ամռանը` մինչեւ 57 աստիճան: Տեղումներ շատ հազվադեպ են գրանցվում, հատկապես ձյան տեսքով:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ