Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը. նախագահը չմեկնաբանեց Փաշինյանի հայտարարությունը

am
Sahmanadrowt`yan p`op`okhowt`yownneri veraberyal oroshowm petk` e kayats`ni zhoghovowrde. nakhagahe ch`meknabanets` P`ashinyani haytararowt`yowne_92739

Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չմեկնաբանելով  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքականպետական գործիչների հայտարարություններըԵթե Սահմանադրությանն ու մեր պետականությանը վտանգ սպառնաայդ ժամանակ ես  ելույթ կունենամբայց վտանգ չեմ տեսնումՃանապարհներփնտրելըկարծիք արտահայտելըխոսակցությունները՝ բնականոն իրավիճակ է»,- նշեց նախագահը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ իր դերն այն է, որ չհարի որևէ կուսակցության, գաղափարախոսության և իր մեջ, որպես անհատ, կրի պետության, անկախության և Սահմանադրության արժեքները

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակումիր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում  հայտարարեցոր մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ