Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Սահմանափակվել է ռուսական ձեռնարկությունների թռչնամսի մատակարարումը ԵՄ

am
Sahmanap`akvel e rhowsakan dzerhnarkowt`yownneri t`rhch`namsi matakararowme EM_78223

Եվրոպական հանձնաժողովը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել բոլոր ռուսական ձեռնարկություններից Եվրոպական Միություն թռչնամսի մատակարարման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ անասնաբուժության և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը:

Նշվում է, որ այս միջոցառումները ձեռնարկվել  են Ռուսաստանի մի շարք շրջաններում թռչնագրիպի բռնկումների պատճառով:

«ՌԴ մի շարք շրջաններում թռչնագրիպի պատճառով Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինությունը ժամանակավոր սահմանափակումներ  է կիրառել Ռուսաստանում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների մատակարարման վրա հետևյալ ապրանքատեսակների նկատմամբ՝ թռչնամիս, կիսաֆաբրիկատ ապրանքներ թռչնամսից»,- նշված է ծառայության պաշտոնական հայտարարությունում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ