Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սբ. Հարության տաճարը փակ կմնա մինչև պետության օրինագծերը չեղարկվեն. Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վրդ. Բաղդասարյան

ru am
Sb. Harowt`yan tachare p`ak kmna minch`ew petowt`yan orinagtsere ch`egharkven. Erowsaghemi hayots` patriark`arani divanapet Koryown vrd. Baghdasaryan_45750

«Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակվել են ի նշան բողոքի. պատճառը Իսրայելի Քնեսետի ու Երուսաղեմի քաղաքապետարանի երկու որոշումներն են»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Սուրբ Հարության տաճարի դռները փակվել են երեկ իրավատեր 3 քրիստոնեական համայնքների հոգևոր պետերի՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Հույն պատրիարք Թեոֆիլոս Երրորդի ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնի որոշմամբ։ Իսկ պատճառը Քնեսետի և Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումներն են:

Բողոքի գործողությունը վարդապետի խոսքով, ուղղված հետևյալ 2 օրինագծերի դեմ: Քաղաքապետարանի որոշմամբ հրահանգվել է հարկեր գանձել եկեղեցիներից և վանքերից, ինչից դարեր շարունակ եկեղեցիները և վանքերը ազատած են եղել։ Հաջորդ պատճառը Քնեսետում շրջանառվող մի օրինագծին է, որով էլ պետությանը իրավունք է տրվում բռնագրավել եկեղեցապատկան այն կալվածքները, որոնք եկեղեցու՝ պետության կողմից չճանաչված անհատ ձեռներեցին կամ կազմակերպություններին վարձակալության տալու դեպքում դրանց տնօրինումը կանցնի պետությանը։ «Այս օրինագծով, փաստորեն, սահմանափակվում է եկեղեցու իրավունքը բանակցելու ավելի շահութաբեր կամ նպաստավոր պայմանագրեր կնքելու շուրջ»,- ասաց մեր հոգևորականը:

Եկեղեցին, ըստ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի, փակ կմնա այնքան ժամանակ, մինչև քաղաքապետարանը չեղարկի իր որոշումը և Քնեսետում շրջանառվող օրինագիծը հետ կանչվի։ «Վաղը 11։30-ին նախատեսված է հոգևոր պետերի հանդիպում։ Եթե մինչ այդ օրենքը չչեղարկվի և օրինագիծն էլ հետ չկանչվի, ապա հանդիպման ժամանակ քննարկվեն հետագա քայլերը»,-նշեց մեր զրուցակիցը։

Վերջինս հավելեց, որ այս պահի դրությամբ եկեղեցին փակ է, և զբոսաշրջիկներն ու ուխտավորները, որոնք Իսրայել են ժամանել՝ այցելելու համար քրիստոնյաների սրբատեղի Սուրբ Հարության տաճար, այսօր դրա հնարավորությունը չունեն։

Խոսելով այս հարցում հայոց պատրիարքարանի ունեցած դիրքորոշման մասին, հոգևորականը նշեց, որ այս հարցի շուրջ հայոց պատրիարքարանը առանձին դիրքորոշում չունի, քանի որ հարցը վերաբերում է քրիստոնեական բոլոր համայնքներին, այդ իսկ պատճառով Երուսաղեմի հայոց պատրիարքարանը հանդես է գալիս միասնական դիրքորոշմամբ, միասնական հայտարարությամբ և գործողություններով։

Մեր զրուցակիը ընդգծեց, որ սա համայնքի հետ առնչություն չունեցող հարց է. այն կրոնական է, և որոշումն էլ տարածվում է միայն եկեղեցիների, վանքերի վրա։ Համայնքի համար այն ոչ մի վտանգ չի ներկայացնում։ «Կոնկրետ այս պահին եկեղեցիներից և վանքերից են պահանջում հարկեր գանձել, և ինչպես նշեցի, քանի որ եկեղեցին է հիմնական կալվածատերը, ուրեմն օրինագիծը վերաբերում է միայն եկեղեցուն»,-եզրափակեց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը ղեկավարող քրիստոնեական եկեղեցիները փակել են այն՝ ի նշան բողոքի:

Հ.Գ. 500 տարի եկեղեցին չի հարկվել ոչ մի իշխանության օրոք...

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ