Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սեպտեմբերի 21-ի միջոցառումները տեղի կունենան «Դու անկախ ես» կարգախոսի ներքո

am
Septemberi 21-i mijots`arhowmnere teghi kownenan <<Dow ankakh es>> kargakhosi nerk`o_99179

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը: Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող և աննախադեպ իր սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով Անկախության տոնին սպասվող միջոցառումները:

Միջոցառումն անցնելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, իսկ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները փակ են լինելու երթևեկության համար, դրանք տրամադրված են լինելու քաղաքացիներին: «Կարգախոսը հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թամշյա հեղափոխության մեր փորձը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, և ուղերձը հղվում է յուրաքնաչյուրին: Կարծում ենք, որ այս տեսանկյունից «Դու անկախ ես» կարգախոսը ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին»,- նշեց Աղաջանյանը:

Վերջինիս խոսքով դրանով մենք ընդգծում ենք այն պատասխանատվությունը, որը պետք է կրի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է դրանից բխող հետևանքներով:

«Այս միջոցառումը լինելու է ներառական, դեպի հրապարակ տանող փողոցներում բոլոր  գործող բեմերը ներառելու են մշակույթի բոլոր շերտերը: Այս տարվա միջոցառումը սրանով կտարբերվի նախորդ տարիների միջոցառումներից: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է ընդունելություն վարչապետի կողմից: Այն տեղի կունենա Բաղրամյան 26-ում»,- ընդգծեց Աղաջանյանը:  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ