Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սերգեյ Մարկովը, ով հայտարարել էր ՌԴ-ից զենքի մատակարարումը դադարեցնելու մասին, պրոադրբեջանական գործիչ է. Կարեն Վրթանեսյան

es am
Sergey Markove, ov haytararel er RhD-its` zenk`i matakararowme dadarets`nelow masin, proadrbejanakan gortsich` e. Karen Vrt`anesyan_84327

 

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նախօրեին ռուսական «Взгляд» լրատվամիջոցը հարցազրույց էր հրապարակել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հետ, ով հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունների գործողություններից Ռուսաստանի դժգոհությունը կարող է անցնել գործնական հարթակ՝ վտանգելով նախկինում համաձայնեցված զենքի և տեխնիկայի մատակարարումները:

Այսօր առավոտյան, սակայն, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել այդ տեղեկատվությունը:

Ու չնայած  ռուսական կողմի հերքմանը՝ քաղաքագետ Մարկովի առաջ քաշած տեսակետն ակտիվորեն քննարվում է Հայաստանում:

Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց razm.info մասնագիտացված կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ: Նրա խոսքով՝ Սերգեյ Մարկովը պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող գործիչ է, ու նույնիսկ որոշ լրատվամիջոցներում նրան որակում են որպես «Ադրբեջանի գրպանի քաղաքագետ»:

«Հաշվի առնելով Մարկովի անթաքույց ադրբեջանական դիրքորոշումը՝  նրա ցանկացած հայտարարություն քննարկելը համարում եմ ոչ տեղին: Այս գործիչն ավելի շուտ Ադրբեջանի ցանկայություններն արտահայտող է, քան Ռուսաստանում ինչ-որ տրամադրությունների փոխանցող: Չի բացառվում, որ նրա միջոցով նպատակաուղղված քարոզչություն է Հայաստանում իրականացվում՝ սրելու հակառուսական տրամադրությունները»,- նշեց Վրթանեսյանը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ նույնը կարող է վերաբերել նաև «Կոմերսանտ» թերթում երեկվա հրապարակմանը: ««Կոմերսանտ-ը թեև ավելի լուրջ լրատվամիջոց է, սակայն առաջին դեպքը չէ, երբ այն հրապարակում է ինչ-որ ինսայդերական պատմություններ, որն ավելի ուշ հաստատում են: Ու չի բացառվում, որ սա էլ, հաշվի առնելով ընդհանուր լարվածությունը, կողքից լարվածությունը թեժացնելու և «կրակի մեջ յուղ լցնելու» խնդիր է լուծում»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, որ Սերգեյ Մարկովն իր հրցազրույցում նշել էր, թե վստահ է՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ողջ իրավիճակը համաձայնեցված է եղել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ», Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Մարկովը փորձում է և՛ ռուսներին հայերի հանդեպ լարել, և՛ հայերին՝ ռուսների: Այսինքն, նա տվյալ պահին կատարում է Բաքվի քարոզչամեքենայի պատվեր, դա միանշանակ է: Անկախ ամեն ինչից, նա հաստատ օբյեկտիվ կարծիք չի արտահայտում»:  

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ