Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

am ru
Serzh Sargsyane storagrel e Azgayin zhoghovi endownats mi shark` orenk`ner_39012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատա-րելու մասին, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփո-խություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հան-րապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հանրագրերի մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ