Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Սեւ ու սպիտակի մասին մեր բանաձեւով բոլոր քաղաքական ուժերին ստիպեցինք ուղիղ եւ անկեղծորեն խոսել ժողովրդի հետ. Փաշինյան

am
Sew ow spitaki masin mer banadzewov bolor k`aghak`akan owzherin stipets`ink` owghigh ew ankeghtsoren khosel zhoghovrdi het. P`ashinyan_99951

Սեւ ու սպիտակի մասին մեր բանաձեւով բոլոր քաղաքական ուժերին ստիպեցինք ուղիղ եւ անկեղծորեն խոսել ժողովրդի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» ձեւավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների ցուցակ, դաշինք, եւ ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես էին գալիս որպես մի ուժ, որը դեռ էն գլխից հեղափոխության կողքին է եղել, ընդհուպ հեղափոխություն է արել։ Եկեք պայմանավորվենք՝ հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել։ Այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերը շատ անորոշ վիճակում են եղել, մեզնից շատերը բանտում են եղել։ Հեղափոխությունը եղել է այն ժամանակ, երբ Արշակունյաց պողոտան երկու կողմից լիքը մարդ է եղել ու ծայրը չի երեւացել։ Այդ գործընթացը քաղաքական հստակ առաջնորդություն չի ունեցել, ժողովուրդն է արել այդ հեղափոխությունը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ երբ ժամանակին իրենք խոսում էին փողոց դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու մասին, այդ քաղաքական ուժերն անտարբեր էին. «Այն ժամանակ իրենք Սերժ Սարգսյանի հետ իրենց ապագան էին քննարկում՝ ով լինի ընդդիմություն, ով ինչ խոսի։ Ընտրական արշավի ժամանակ էլ այդ մարդիկ փորձում էին վերակենդանացնել ՀՀԿ-ի մեռյալ ընտրակեղծարարներին։ Մենք տեսանք, որ բեմերից իմ անունն են տալիս, ասում են՝ մի թիմ ենք, հետո գնում, բակերում բանակցում են ՀՀԿ-ի ընտրակեղծարարների հետ, թե ո՞նց անենք։ Դուք եք ձեր քայլերով ձեզ դրել մի դաշտում, երբ ուզում էիք վերակենդանացնել մեռյալ քաղաքական համակարգը, եւ այսօր կարող եմ ասել՝ ձեր փորձերը ձախողված են։ Սեւ ու սպիտակի մասին մեր բանաձեւով բոլոր քաղաքական ուժերին ստիպեցինք ուղիղ եւ անկեղծորեն խոսել ժողովրդի հետ»։

Վարչապետը հայտարարեց, որ այդ քաղաքական ուժերն անընդհատ իրենց առաջարկում են պայմանավորվել՝ «ով, որտեղ, ինչպես», սակայն իրենք մերժում են, քանի որ ժողովրդի թիկունքում որեւէ պայմանավորվածություն չի լինելու։

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ