Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Սևակ Խանաղյանը չանցավ «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլ

am en ru
Sewak Khanaghyane ch`ants`av <<Evratesil 2018>>-i ezrap`akich` p`owl_59851

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չհաղթահարեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչը և չկարողացավ անցնել եզարափակիչ: Սևակի ելույթի ընթացքում  երգիչը շրջապատված էր հետաքրքիր սյուներով, որոնք խորհրդանշում են անվերջությունը և տաք հուշերի շրջապտույտը:

 «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Սևակը ելույթ ունեցավ 16 համարի ներքո, տեղի ունեցավ -մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցան ներկայացուցիչներ 19 երկրից: Հաջորդ փուլ անցան Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան․

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով:  Այն մեկնաբանցին Ֆելիքս Խաչատրյանը և Ավետ Բարսեղյանը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ