Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Սեւանում կբացվի ներառական առագաստանավային կենտրոն

am
Sewanowm kbats`vi nerarhakan arhagastanavayin kentron_80491

Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի, «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առեւտրային կազմակերպության եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համատեղ ջանքերով 2018 թվականի հուլիսի 28-ին Սեւանա լճի ափին կբացվի ներառական առագաստանավային կենտրոն՝ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, Armenian Camp-ի տարածքում։

 

 Ըստ նախաձեռնության հեղինակների, կենտրոնում հասանելի կլինեն ջրային ներառական վարժանքների մի քանի տեսակներ՝ առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն։ Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաեւ հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։

 

«Մենք աշխատում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, որոնցից շատերը զբաղվում են ջրային տարբեր մարզաձեւերով եւ, ընդհանուր առմամբ, ապրում են ակտիվ կյանքով: Նրանց համար շատ կարեւոր է ինքնուրույն հասնել հասնել ջրին, զգեստափոխվել, լողալ եւ արեւայրուք ընդունել: Կենտրոնը հատուկ սարքերի ու ենթակառուցվածքների շնորհիվ տրամադրում է նման հնարավորություն», - նշել է Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը։

 

«Ոգու առագաստներ» (Парусa духа) նախագծի փորձը վկայում է, որ երկու ժամ ներառական ռեգատում կամ մի քանի օր ներառական արշավում անցկացրած հաշմանդամություն ունեցող անձի կյանքի որակը անդառնալիորեն բարեփոխվում է։ Նա սովորում, աշխատում, ընտանիք է կազմում, հրաժարվում է կյանքի, շրջապատի նկատմամբ սպառողական վերաբերմունքից։ Ներառական առագաստանավագնացության շնորհիվ, հաշմանդամություն ունեցող անձը սկսում է զգալ իր հատուկ տաղանդի դրական ազդեցությունը հանրության վրա», - նշել է «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առեւտրային կազմակերպության (Ռուսաստան) նախագահ, հաշմանդամների մասնակցությամբ «Ոգու առագաստներ» զբասանավային շուրջերկրյա ճանապարհորդության ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ