Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

am en ru
Shakhmat. Hayk Martirosyane errord anendmej haght`anake tarav_40053

 Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնության ութերորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Նա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանին զիջում է կես միավոր՝ ունենալով մեկ չխաղացած պարտիա:

Ութերորդ տուրի արդյունքները. Կարեն Գրիգորյան-Հայկ Մարտիրոսյան՝ 0:1, Զավեն Անդրիասյան-Տիգրան Պետրոսյան՝ 1:0, Տիգրան Հարությունյան-Սամվել Տեր-Սահակյան, Արման Փաշիկյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Ռոբերտ Հովհաննիսյան՝ ոչ-ոքի, Հովհաննես Գաբուզյանն ազատ էր:

Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 6 միավոր, Մարտիրոսյան՝ 5.5, Փաշիկյան՝ 4.5, Անդրիասյան՝ 4, Հարությունյան, Սարգսյան, Մ. Պետրոսյան, Տեր-Սահակյան՝ 3.5-ական, Տ. Պետրոսյան, Գաբուզյան, Գրիգորյան՝ 2-ական:

Վաղը կայանալիք իներորդ տուրում կհանդիպեն. Հայկ Մարտիրոսյան-Արման Փաշիկյան, Մ. Պետրոսյան-Սարգսյան, Տեր-Սահակյան-Գրիգորյան, Տ. Պետրոսյան-Հարությունյան, Գաբուզյան-Անդրիասյան: Հովհաննիսյանն ազատ է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ