Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ. այսօր Տիգրան Պետրոսյանի՝ Երկաթե Տիգրանի ծննդյան օրն է

am en ru
Shakhmate dzewov khagh e, bovandakowt`yamb, arvest. aysor Tigran Petrosyani, Erkat`e Tigrani tsnndyan orn e_67702

«Պետրոսյանը Պաշտպան էր շախմատում։ Նա մեծ վարպետներից առաջինն էր, որ ցույց տվեց, թե ինչպես կարելի է պատշպանել ցանկացած դիրք։ Նա ցույց տվեց, որ շախմատը հսկայական ռեսուրս ունեցող խաղ է։ Պետրոսյանի ոճը չափից ավելի նրբագեղ էր և դժվար էր հասկանալ։ Նրա մեջ խորհրդավորություն կար...»

Վլադիմիր Կրամնիկ

 

Նրան անվանում էին երկաթե դիմակով մարդ, համեմատում հարձակվող վագրի հետ․․․

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թ․-ի հունիսի 17-ին Թբիլիսիում։ Վաղաժամ զրկվեց ծնողներից ու գրեթե միշտ փակ պահեց իր մանկության էջը։

 

Շախմատի հանդեպ հետաքրքրությունը սկսում է աճել 1940-ական թթ․-ից, երբ նա Թբիլիսիի Պիոներների պալատում վարպետության դասեր էր վերցնում Արչիլ Էբրալիձեից։ Արդեն 16 տարեկան հասակում նա արժանացավ Վրաստանի Չեմպիոնի տիտղոսին և հենց այդ տարիքից իր ունեցած հասունության, խստության ու մտածողությն հստակությամբ ունեցավ իր այցեքարտը շախմատի մեծ աշխարհում։

Նա Սպորտի վարպետի նորման լրացրել է դեռևս 1947թ․-ին ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում,իսկ արդեն 1950թ․-ին ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և այսպես գնալով բարձրացել են Պետրոսյանի հորիզոնականները, համբավն ու ժողովրդական սերը՝ ևս։ Արդեն 1963թ․-ին Պետրոսյանը հաղթեց Բոտվիննիկին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Այդ պահին Մոկսվայի էստրադային թատրոնի մոտ հայերը քոչարի էին պարում, իսկ զարմացած անցորդներին թվում էր, թե նորից տիեզերք մարդ է թռել։ Պետրոսյանը չեմպիոնի տիտղոսը պահեց նաև 1966թ․-ին, երբ խաղում էր Բ.Սպասկիի հետ։

 

Արդեն 1966 թ․-ին Հավանայում Պետրոսյանի և Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Հանդիպման ավարտին 64 վանդակներով մարմարից պատրաստված սեղանը, որի վրա խաղում էին, Ֆիդելը նվիրել է Պետրոսյանին:

Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

 

 

«Ես միշտ էլ զգում եմ, որ ողջ Հայաստանն ինձ հետ խաղում է յուրաքանչյուր պարտիա: Իմ հաղթանակներին սպասողներ շատ կան, ու դա ինձ պարտավորեցնում է»

Տիգրան Պետրոսյան

 

Ինչ վերաբերում է չեմպիոնի անձնական կյանքին, ապա նշենք, որ կնոջ հետ նա ծանոթացել է Մոսկվայում, որտեղ տեղափոխվել էր 1947 թ․ին։ Ռոնան՝ կինը, ուներ մեկ որդի, ում հայրը չէր վերադարձել ռազմաճակատից։ Շուտով նրանք ամուսնացան, ունեցան որդի և անվանադրեցին նրան Վարդան։ Կնոջ փոխանցմամբ և հասարակության լայն շերտերի հաստատմամբ կարելի է փաստել, որ Պետրոսյանն օրինակելի ամուսին և հայր էր, իսկ նրա կորուստը՝ անդառնալի։

 

Շախմատի աշխարհի իններորդ չեմպիոնը կյանքից հեռացավ 55 տարեկան հասակում՝ քաղցկեղից։ 1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է Տիգրան Պետրոսյանի անունը։ 2011թ․-ին Փարիզում բացվել է Տիգրան Պետրոսյանի անունը կրող շախմատի ակումբ։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ