Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Շատ գեղեցիկ կլիներ, եթե Քոչարյանը չձերբակալվեր, պետք է հարգանք դրսևորել նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու նկատմամբ. Ազատ Արշակյան

am
Shat geghets`ik kliner, et`e K`och`aryane ch`dzerbakalver, petk` e hargank` drseworel nakhagahi pashtone zbaghets`rats mardow nkatmamb. Azat Arshakyan_83211

  Նրանք, ովքեր Սահմանադրությունից դուրս են գործում՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին, պարոն Արշակյանը նկատեց՝ հարկավոր չէր գործել «ակն ընդ ական» սկզբունքով:

«Կարծում եմ շատ գեղեցիկ կլիներ, եթե Քոչարյանը չձերբակալվեր: Նույնիսկ պետք չէր ստորագրություն վերցնել: Պետք է մեծ հարգանք լինի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու նկատմամբ, այդ պաշտոնն ինքնին հարգանքի է արժանի, պետք չէր նրան նվաստացնել, ի վերջո, մեր երկրի 10 տարվա ղեկավարն է եղել: Քոչարյանին՝ պետք էր  ասպետական ձևով ասել՝ դո՛ւք, քննության շահերից ելնելով, պետք է լինեք Երևանում, և հասանելի լինեք մեզ: Նրա  տված հարցազրույցը հրաշալի գործ էր ԱԱԾ-ի համար: Թող մնար ազատության մեջ և մենք տեսնեինք փաստաբանների վարպետությունը, և մեղադրողների՝ քննչականի մարմնի  և դատախազության վարպետությունը: Հիմա՝ մարդը գտնվում է բանտում, նրա մասին չենք կարող վատը խոսել՝ նեղության մեջ է: Եթե ազատության մեջ լիներ, մենք ավելի համարձակ կլինեինք, և ավելի քաղաքական, կոշտ՝ իրեն արժանի գնահատականներ կտայինք: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեր բերանը փակեց, երբ ազատազրկեց Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց  պարոն Արշակյանը:

Վերջինս կարծում է, որ  առաջին հերթին Քոչարյանի գործունեությանը պետք է տրվեր  քաղաքական  գնահատական, քանի որ նրա իշխանության գալով Հայաստանում ոչ միայն վարչահրամայական ռեժիմ հաստատվեց, այլև նրա գործողություններում ապազգայնություն կար:

   Այս ամենի հետ մեկտեղ պարոն Արշակյանը ընդգծեց՝ ցանկացած դեպքում  անթույլատրելի էր բանակը երկրի քաղաքացիների դեմ հանելու երևույթը. «Եթե ամեն անգամ ներքին խնդիրները լուծելու համար բանակը օգտագործենք՝ մենք ընդհանրապես պետություն չենք ունենա, դա հակապետական գործ է: Զինված ուժերը պետք է միայն պայքարեն Հայաստանի Հանրապետության արտաքին թշնամու դեմ, նրանց թիրախը ոչ մի դեպքում չպետք է լինի ՀՀ քաղաքացին՝ նույնիսկ ցուցարարը կամ մարդասպանը:

Եթե այնքան մեծ էր 2008-ի շարժումը, որպեսզի  Ազգային անվտանգության ծառայության ռեսուրսները բավականեին այն  լռեցնելու համար, նշանակում է՝ իշխանությունը պետք է հանձվեր ցուցարարներին, հենց դա էլ կոչվում է իշխանափոխություն: Չէ՞, որ մեր երկրում 1996թ.-ից այսկողմ ընտրություններով իշխանափոխություն չի եղել, զանգվածն է փոխել իշխանությանը»:

Պարոն Արշակյանի կարծիքով՝ ներհայատանյան խնդիրների լուծման համար, պարբերաբար դրսից ուժեր բերելու կոչեր են արվում. «Պայքար պետք է լինի նրանց դեմ, ովքեր այս տարվա մայիսի 1-ին և 8-ին Կարմիր բանակը հրավիրում էին Հայաստան: Հիմա էլ  Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար են դրսից միջամտություն խնդրում: Կարծում եմ, որ նմաններին պետք է զրկել խոսքի ազատությունից, տեղաշարժվելու ազատությունից: Հայաստանի դեմ ոչ մի օտար ուժ իրավունք չունի պայքարելու: Ճիշտ այդպես էլ 1920-ին հրավիրվեց 11-րդ բանակը Հայաստան: Նման քայլերի պատճառով կորցրեցինք Արցախը, Վանը, Նախիջևանը»,-նշեց Ազատ Արշակյանը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ