Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Շատ կարեւոր է, թե ինչ փոփոխություններ կլինեն ուժային կառույցներում. Քաղաքագետ

am
Shat karewor e, t`e inch` p`op`okhowt`yownner klinen owzhayin karhowyts`nerowm. K`aghak`aget_59067

«Շատ կարևոր է, թե ուժային բլոկն ինչպիսին կլինի, ինչ փոփոխություններ կլինեն ուժային կառույցներում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Նա հակված չէ մտածել, թե ԼՂՀ հարցը կարող է լուծվել` կախված նրանից, թե ով կլինի երկրի ղեկավարը. «ԼՂՀ հարցը լրիվ այլ հարթության մեջ է, բանակցությունները վաղուց խնդրի կարգավորման շուրջ չեն գնում, այլ՝ լրիվ այլ հարցերի»:

 

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականներն ԱԺ-ում հիմնականում քննադատություններ էին հնչեցնում, որ Ն. Փաշինյանը համապատասխան հմտություններ և փորձ չունի:

 

Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ որպես վերլուծաբան՝ ինքն էթիկայից ելնելով՝ չի կարող գնահատական տալ մարդու անհատականությանը և նրա հմտություններին. «Բացի այդ՝ մենք չենք կարող գնահատել, որովհետև նա երբեք չի եղել զինվորական, որևէ գերատեսչության ղեկավար, և դրա համար ինչի՞ հիման վրա ես կարող եմ նրան գնահատել:

 

Ընդհանրապես, դա կախված է այն կադրային փոփոխություններից, որոնք տեղի կունենան Պաշտպանության նախարարությունում և, ընդհանրապես, ուժային բլոկում: Ես հակված չեմ պարոն Փաշինյանին համարել անխելք մարդ, ակհայտ է, որ նա այդպիսին չէ, ու այն առաջարկները, որոնք արվել են մինչ այսօր, դրանք ինչ-որ չափով ցույց են տալիս, որ ուժային բլոկը կարևորվում է»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ