Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Շնորհավորանք Գերաշնորհ Տ․ Սեպուհ արք. Չուլջյանի հոբելյանների առթիվ

am
Shnorhavorank` Gerashnorh T. Sepowh ark`. Ch`owljyani hobelyanneri arht`iv_35049

 Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրանում է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայագործության 30, եպիսկոպոսական ձեռնադրության 20 և առաջնորդության 21-ամյակները:

«Հայ ձայն» էլեկտրոնային պարբերականը շնորհավորում է Սրբազան Հորը  հոբելյանի կապակցությամբ:

Չուլջյան սրբազանն իր  հոգևոր ծառայության արգասաբեր տարիների ընթացքում մշտապես աչքի է ընկել եկեղեցասիրությամբ, անսահման ու անանձնական նվիրումով, ծառայասիրությամբ և հայրենասիրությամբ՝ լինելով   հավատավոր հոտի օրինակելի առաջնորդ: Նրա ողջախոհ և Քրիստոսի ճշմարտություններով լեցուն խրատներն ու քարոզները լույս են սփռել հավատացյալ ժողովրդի հոգիներին՝ դառնալով սպեղանի ու զորակից:

 

Այս հոբելյանական առիթների կապակցությամբ մաղթում ենք Սրբազան Հորը  քաջառողջություն, արևշատություն և անսպառ եռանդ՝ ի կատար ածելու իր ազգանվեր ցանկություններն ու նպատակները: Երկնավոր Տիրոջ սուրբ աջը թող հավետ պահապան լինի և զորացնի Ձեզ:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ