Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մկրտվել են մեր զինվորները

am en
Showshii Ghazanch`ets`ots` Sowrb Amenap`rkich` ekeghets`owm mkrtvel en mer  zinvornere_82963

  Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, ԱՀ պաշտպանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախաձեռնությամբ, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ երեկ տեղի է ունեցել 61 զինվորների մկրտության հանդիսավոր արարողությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի Հանրապետության  ՄԻՊ խոսնակ Արտակ Բեգլարյանը:

<< Նրանցից 7-ի կնքահայրը ես էի և խոստանում եմ պատվով կատարել այդ գործառույթս: Իմ սանիկների շարքում էր նաև Մարատ Պետրոսյանը (Ուստան), ով Ապրիլյան պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ՝ արժանանալով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Սանիկներիս հետ զրույցս թև տվեց ավելի շատ ինձ, քան իրենց... Համեստ, գիտակից ու համարձակ զինվորներ ունենք:
Բարի ու անվտանգ ծառայություն բոլորիդ, տղե՛րք>>,-գրում է Բեգլարյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ