Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 49 միլիոն դրամի վնաս

am en
Shrjaka mijavayrin hasts`vel e aveli k`an 49 milion drami vnas_99583

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման  դեպքով հաշվարկվել է 49.265.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդատվության, իրազեկման և և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, 44 դեպքով նշանակվել է 3.540.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաև իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, հաշվարկվել է 45.782.742 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Իրականացված ստուգումներ՝

 

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս», «Մարտունի», «Վարդենիս» մասնաճյուղերում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի հատված 75 ծառի կոճղ, հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ստուգման նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին։

 

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

 

Արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, հաշվարկվել է 1.352.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

 

Արձանագրվել է ապօրինի որսի 11 դեպք, հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Մթնոլորտի պահպանության ոլորտ

 

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 400.000 ՀՀ դրամի չափով։

 

 

 

                               Ջրերի պահպանության ոլորտ

 

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 29.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

 

Ընդերքի պահպանության ոլորտ

 

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 200.000 ՀՀ դրամի չափով։

 

Հողերի պահպանության ոլորտ

 

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 2.099.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

 

Կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.255.538 ՀՀ դրամ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ