Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Սինգապուրն առաջարկում է մշակել կիբերանվտանգության միջազգային կոնվենցիա

am
Singapowrn arhajarkowm e mshakel kiberanvtangowt`yan mijazgayin konvents`ia_84747

 

Կիբերանվտանգության տիրույթում երկրների աշխատանքը կարգավորելու և համակարգելու համար Սինգապուրի արտաքին գործերի նախարարն առաջարկել է ընդունել կիբերանվտանգության ապահովման միջազգային կոնվենցիա, ինչպիսիք ՄԱԿ-ի հովանու ներքո գործում են այլ ոլորտներում։ Հայտնում է Shantnews-ը:

Նախարարը նշել է, որ իրենք շահագրգռված չեն առանձին երկրների հետ նմանատիպ բովանդակությամբ առանձին համաձայնագրեր ստորագրել, փոխարենն ուզում են միջազգային նման փաստաթուղթ ստեղծել։

Այս որոշումը ծագել է Սինգապուրի էլեկտրոնային համակարգի վրա խոշոր ու հաջողված կիբերհարձակումից հետո, որ եղել է նախորդ շաբաթ։ Կիբերհանցագործները հափշտակել էին Սինգապուրի պետական առողջապահության համակարգից օգտվող 1,5 մլն քաղաքացու տվյալներ։ Դրանից հետո Սինգապուրում կասեցվել էր առողջապահության, բանկային, հեռահաղորդակցության և էներգետիկայի ոլորտների ցանցային կառավարման աշխատանքները։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ