Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Սիրելի երևանցիներ կոչ եմ անում գնացեք ընտրատեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

am
Sireli erewants`iner koch` em anowm gnats`ek` entrateghamaser, katarek` dzer entrowt`yowne. Nikol P`ashinyan (tesanyowt`)_101581

«Կա վիճակագրություն, որ նախորդ տարի տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի ընտրությունների համեմատ ակտիվությունը 1-2 տոկոսով ավելի քիչ է: Դա թերեւս բացատրվում է նրանով, որ այս ընտրություններին գազելներով, ավտոբուսներով ընտրողներին տեղամաս բերել չկա»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ հորդորել է բոլորին գնալ և մասնակցել քվեարկությանը.

«Իհարկե այս ընտրություններում գազելներ չեն լինելու, խթաններ չեն լինելու, և ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ակտիվ մասնակցություն կցուցաբերեն ընտրություններին: Այս ընտրությունը բացառիկ է նրանով, որ բացառապես ձեր որոշումն է լինելու և դուք եք որոշելու, թե ինչ արդյունք լինի: Միայն ձեր որոշումից է կախված, թե ինչ է լինելու ընտրություններում: Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ ընտրությունները խաղաղ են արդար են, չնայած փոքրիկ միջադեպեր են տեղի ունեցել, որոնք շատ դժվար է միջադեպ անվանել, բայց դրանք էլ կկարգավորվեն: Ես ձեզ արդեն կարոտել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել, որ սիրելի երևանցիներ գնացեք ընտրատեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը:

Սա պատմական հնարավորություն է, և ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է: Յուրաքանչյուր քաղաքացի իր խոսքը պետք է ասի այս ընտրություններում: Մեր մոտ ամեն ինչ լավ է, եղանակը անձրեւոտ է: Շուտով կթռչենք Նյու-Յորք, երբ որ վայրէջք կատարենք այնտեղ արդեն ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակեն: Եվ ես կշտապեմ ինտերնետ մտնել և տեսնել, թե ինչ է տեղի ունեցել Երևանում»:

Վարչապետը հավելել է, որ Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջ:

«Ես կվերադառնամ ամսի 29-ին, որովհետև Նյու-Յորքից էլ մեկնելու եմ Դուշանբե ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին եւ ես համոզված եմ, որ այս ընթացքում ամեն ինչ նորմալ կլինի, ամեն ինչ կարգին կլինի: Լավ եղեք սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համբուրում եմ բոլորիդ», - ասաց Փաշինյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ