Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Սիրիական ընդդիմությունը պետք է մասնակցի քաղաքական գործընթացներին. Էրդողան

am ru
Siriakan enddimowt`yowne petk` e masnakts`i k`aghak`akan gortsent`ats`nerin. Erdoghan_101901

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբ նահանգի  սիրիական ընդդիմությունը պետք է հակամարտության քաղաքական կարգավորման մասը դառնա, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարը ընդգծել է, որ Անկարայի առաջնահերթությունը ինչպես և նախկինում բնակչության անվտանգությունն է, հակամարտության դեէսկալացիայի գոտիների պահպանումը, ինչպես նաև այսպես կոչված «չափավոր ընդդիմության» իրավունքները:

«Չափավոր ընդդիմության գործունեության վերաբերյալ կարող են տարբեր տեսակետներ լինել, բայց մենք կարծում ենք, որ այն պետք է քաղաքական գործընթացի մի մասը կազմի», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ակտիվ դեր են խաղում սիրիական հակամարտության կարգավորման գործում: Անկարայի դերն այս գործընթացում պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ազդեցություն է ունի որոշ խմբավորումների վրա, որոնք պայքարում են Սիրիայի կառավարության դեմ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ