Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Սիրիան և Իրանը ամուր ռազմավարական հարաբերություններ ունեն. Ասադ

am es
Sirian ew Irane amowr rhazmavarakan haraberowt`yownner ownen. Asad _67178

 

«Սիրիան և Իրանը ամուր ռազմավարական հարաբերություններ ունեն, որոնց վրա չեն ազդի երկրի հարավում կամ հյուսիսում ընթացող կարգավորումները»: Այս մասին հայտարարել է Սիրիայի հանրապետության նախագահ Բաշար Ասադը իրանական Ալ-ալամ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ասադը այս առիթով նաև նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությունները ենթակա չեն միջազգային շահարկման:

 «Այդ մասին ասված ամեն ինչ ասվել է Իսրայելի կողմից Իրանին հրահրելու և նրան անհարմար վիճակի մեջ դնելու համար», - ընդգծել է նախագահը: - Միևնույն ժամանակ, այդ խոսակցությունները համընկնում են միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ կատարվող միջազգային քարոզչության հետ: Դա փոխկապակցված է: Իրանի շուրջ կատարվող այս բոլոր գործողությունները փորձ են՝ Թեհրանի դեմ ստեղծելու միջազգային միասնական իրավիճակ:

«Ինչ վերաբերում է Սիրիային և նրա տարածքին, ապա այդ որոշումները կայացվում են բացառապես Սիրիայի կողմից: Սիրիան և Իրանը միասնական պայքար են մղում, և սիրիացիների՝ Իրանին վերաբերող ցանկացած որոշում Դամասկոսը կքննարկի  իրանցիների հետ և ոչ թե այլ կողմի», - ասել է Սիրիայի նախագահը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ