Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սիրիան ողջունում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների համատեղ հայտարարությունը. Սիրիայի ԱԳՆ

am ru
Sirian oghjownowm e Rhowsastani, Irani ew T`owrk`iayi nakhagahneri hamategh haytararowt`yowne. Siriayi AGN_31966

Սիրիայի կառավարությունը «ողջունում է Սոչիում կայացած  գագաթնաժողովի ընթացքում  Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռուհանիի  եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած համատեղ հայտարարությունը»: Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության  հայտարարության մեջ, որը փոխանցում է  Sana գործակալությունը:

ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծում է, որ Դամասկոսը աջակցություն է ցուցաբերում  «ցանկացած քաղաքական գործողության, որի նպատակն է Սիրիայում արագ ավարտին է հասցնել արյունահեղությունը»:

 

«Սոչիում զինադադարի երաշխավոր երկրների ղեկավարների միջեւ  տեղի ունեցած եռակողմ գագաթնաժողովը  երկուշաբթի տեղի ունեցած  ռուս-սիրիական բարձր մակարդակի հանդիպման շարունակությունն էր: Այն ամրապնել է  ճգնաժամի քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքները եւ մարտահրավերները, որոնք  ծառացած են  Ազգային երկխոսության կոնգրեսի առաջ», - նշվում է սիրիական արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ