Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սիրիայում ԻՊ-ը լիակատար պարտություն է կրել. Լավրով

am ru
Siriayowm IP-e liakatar partowt`yown e krel. Lavrov _34587

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջնական եւ լիակատար պարտություն է կրել Սիրիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ վերաբերում է Սիրիային եւ ԻՊ- ի դեմ համատեղ պայքարին, ապա, իսկապես, ԻՊ-ը    վերջնական եւ ամբողջական պարտություն է կրել», - ասել է նախարարը:

Լավրովը հավելել է նաեւ, որ «մնացած օջախները որեւէ լուրջ վտանգ չեն ներկայացնում, դրանք եւս կճնշվեն»:

Ավելի վաղ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Սիրիան լիովին ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:

 

Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԻՊ-ի զինյալները, ըստ էության, ոչնչացվել են Սիրիայի եւ Իրաքի տարածքներում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ