Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Սիրիայում սկսվում է քաղաքական գործընթացի փուլը. Արաբագետ

am en ru
Siriayowm sksvowm e  k`aghak`akan gortsent`ats`i p`owle. Arabaget_32032

«Սիրիական ճգնաժամի նախորդ փուլերին բնորոշ ռազմական ակտիվ գործունեությունների այլևս ականատես չենք լինի»-, «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Սիրիայում տիրող ներկա իրավիճակի մասին։

Այս համատեքստում մեր զրուցակիցը անդրադարձավ նաև Պուտինի և Ասադի՝ օրերս Սոչիում կայացած հանդիպմանը։

«Նախագահների հանդիպումը նշանավորվեց հետևյալով՝ այն սիրիական ճգնաժամի հերթական փուլի հաղթահարմանն ու հանգուցալուծմանը ուղղված ամփոփիչ կետի հասնելու ցուցիչն էր։ Հակաահաբեկչական գործողությունները բավականին լավ ընթացք ստացան, Սիրիայի զգալի մասը ռուսական օգնությամբ, կոալիցիոն ուժերի օգնությամբ ազատագրվեց ահաբեկիչներից, և այս գործողությունների արդյունքներով էլ կազմակերպվեց Ասադի և Պուտինի հանդիպումը Սոչիում», - ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում 2 նախագահները փոխադարձաբար վերահաստատեցին այս ոլորտում համագործակցությունը շարունակելու իրենց մտադրությունները, որպեսզի ամփոփեն այն գործերը, որոնք նախատեսված են կենտրոնական Դամասկոսի իշխանությունը վերահաստատելու համար։

Ըստ արաբագետի՝ ավարտվել են ռազմական գործողությունները և սկսվում է քաղաքական գործընթացի խորացված, առավել շեշտադրված փուլը, որը պետք է հանգեցնի խնդրի համապարփակ և ամբողջական լուծման։ Սա, Քոչարյանի խոսքով, լուրջ աշխատանք է պահանջում, քանի որ այս հարցում ներգրավված ուժերը ունեն տարբեր շահեր՝ կապված այս տարածաշրջանի հետ։ «Ակտիվ ռազմական գործողություններ չկան, բայց դեռևս կան ահաբեկչական օջախներ։ Ուստի, չենք կարող բացառել, որ ահաբեկչական գործողություններ կլինեն։ Այնուամենայնիվ, երկրի վերականգնողական աշխատանքները շարունակվում են, այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են, որոշ երկրներ իրենց աջակցությունն են առաջարկել այս հարցի լուծման համար։ Վերականգնումը զուգահեռ կատարվող գործընթաց է, որը հնարավորինս իրագործվում է»,- եզրափակեց Հայկ Քոչարյանը։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ