Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սոցիալական տիրույթում սկսված արշավն անհեթեթ ու անհիմն է. Արդարադատության նախարար

am
Sots`ialakan tirowyt`owm sksvats  arshavn anhet`et` ow anhimn e. Ardaradatowt`yan nakharar_76675

   Օրերս համացանցում տեղեկատվություն շրջանառվեց,  ըստ որի՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել այսպիսի առաջարկով փոփոխություններ մտցնել ՀՀ քրեական օրենսգրքում, այդ թվում 197-րդ՝ Խտրականության հոդվածում։ Ըստ այդ առաջարկի՝ քրեորեն կպատժվեն ֆիզիկական և պաշտոնատար այն անձիք, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք կցուցաբերեն։ Ավելի պարզ՝ սեռափոխներին, այլասերվածներին ու նման տեսակներին գործի չընդունած գործատուն կարող է պատժվել մինչև 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ:

Այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում:

Սակայն քիչ առաջ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկատվությանը և ֆեյսբուքյան իր էջում կատարել գրառում, որում սոցիալական տիրույթում սկսված այդ արշավն անվանել է անհեթեթ ու անհիմն:

Արդարադատության նախարարը գրում է. «Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է» :

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ