Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սուրբ Սարգսի տոնը՝ հունվարի 27-ին

am
Sowrb Sargsi tone, hownvari 27-in_39498

Երիտասարդների և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի հունվարի 27-ին, մի շարք միջոցառումներով, այսօր լրագրողներին ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

 

«Այդ գեղեցիկ օրվա հիմնական և ամենակարևոր արարողությունը սուրբ պատարագն է, որը մատուցվելու է ոչ միայն Սուրբ Սարգսի անունը կրող, այլև այլ եկեղեցիներում: Վեհափառ Հայրապետի արտոնմամբ, Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի մասունքակիր աջը կբերվի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. բոլոր հավատացյալները կարող են առավոտից մինչ երեկո գալ եկեղեցի, խոնարհվել աջի առաջ և ստանալ սրբի բարեխոսությունը: Հունվարի 27-ին տեղի կունենա ավանդական դարձած խաչերթը, որին կմասնակցեն հավատացյալներ, երիտասարդներ, զինվորականներ: Սիրահարների այգում տոնական մեծ համերգ կանցկացվի, երեկոյան Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում զինվորների օրհնության կարգ կկատարվի, ապա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն սահմանագծում ծառայության ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զինվորները»,- մանրամասնել է քահանա Արթենյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ