Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Սփյուռքահայ նկարչի նոր նվերը Դիլիջանին (լուսանկարներ)

am
Sp`yowrhk`ahay nkarch`i nor nvere Dilijanin (lowsankarner)_42086

Ֆրանսահայ անվանի նկարիչ Խաչատուր Ռիշար Ժերանյանը Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանին է նվիրել Ախթամարի և Տաթևի վանական համալիրների գրաֆիկական կտավները՝ սեփական ստեղծագործությունները:

 

Ֆրանսահայ հայտնի  նկարիչ Խաչատուր Ռիշար Ժերանյանը ծնվել է 1921թ. Սեբաստիայում: 7 տարեկանից ապրել է Ֆրանսիայում։ 1938-1942 թթ. սովորել է Մարսելի գեղարվեստի դպրոցում, 1946-1948 թթ.`  Փարիզի Գրան-Շոմիեր և Ժուլիենի ակադեմիաներում: Աշխարհահռչակ նկարիչը անհատական ցուցահանդեսներ  է   ունեցել Փարիզում, Բեյրութում, Մյունխենում, ժնևում, Մոսկվայում, Նյու- Յորքում:  Անվանի նկարիչը 1968 թվականին իր աշխատանքների անհատական ցուցահանդեսն է կազմակերպել նաև Դիլիջանում և այդ կապակցությամբ կատարած այցելության ժամանակ իր, Գարզուի և  Էդգար Շահինի գրաֆիկական աշխատանքներից նվիրել էր թանգարանին:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ