Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Սպիտակի երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա

am es
Spitaki erkrasharzhi masin  <<Spitak>>  filme mets ekran kbardzrana_99959

Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին է: Կինոնկարի հիմքում  մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա: Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին` նա լքում է իր ռուս ընկերուհուն և վերադառնում Հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքի անդամներին:

Կինոժապավենը նվիրվում է երկրաշարժի  30-րդ տարելիցին:

Սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում  ֆիլմըի փակ դիտումն էր, որին  ներկա էին նաև լրագրողները:

«Նկարահանումներ ենք իրականացրել ՄոսկվայումԵրևանումԱշտարակումԴիլիջանումԴրանք տևել  են գրեթե մեկ ամիսՈւսումնասիրել ենք 1988-ի ժամանակագրությունըծանոթացել ենք վավերագրությանըհսկայական  քանակով

 լուսանկարներ ենք դիտելփորձելով վերարտադրել իրականությունը դեկորացիաների

միջոցով»,- կինոնկարի դիտմանը հաջորդած մամուլի ասուլիսին նշեց ռեժիսորը:

Ալեքսանր Կոտտը շեշտեց, որ ֆիլմում փոքրիկ Անուշի կերպարի միջոցով, ով հավատում է հրաշքի գոյությանը, ցանկացել է վառ ներկայացնել հրաշքը:  «Եթե մենք հավատում ենքուրեմն՝ հնարավոր էԳլխավոր հերոսըԳոռըգնում է

փնտրելու ընտանիքինարդյունքում  ընտանիքն  է նրան գտնումՀրաշքի մասին է այդ 

պատմությունը»,- ընդգծեց նա:

«Սպիտակ»-ը շուտով կբարձրանա մեծ էկրան: Այն նախատեսվում է ցուցադրել նաև Ռուսաստանում և այլ երկրներում:

Կինոնկարի երաժշտությունը ստեղծել է մեր հայրենակից Սերժ Թանկյանը: 2018 թվականին Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ֆիլմը ներկայացրին Ազգային կինոյի զարգացման, «Եվրիմաժ» հիմնադրամները և «Տելեստո» կինոընկերությունը:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ