Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ստամբուլի առաջին գրավաճառը՝ հայազգի Առաքելը

am en ru
Stambowli arhajin gravacharhe, hayazgi Arhak`ele_28177

Ստամբուլում առաջին գիրք վաճառողը եղել է հայազգի Առաքել Թոզլույանը, որ 1875-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում գրախանութ է հիմնել եւ մի քանի տարի անց ընդարձակելով իր գործը մի ամբողջ հրատարակչություն է հիմնել:

1884 թ.-ին Թոզլույանը հրատարակել է Թուրքիայում առաջին գրքային տեղեկատու ցուցակը՝ վերնագրված «Առաքելի գրադարան», որի նպատակն է եղել հեշտացնել ընթերցողների համար անհրաժեշտ հրատարակությունների որոնման աշխատանքը:

Թուրգական « Birgün » թերթը գրում է, որ Ստամբուլի բոլոր գրախանութները սկզբնապես պատկանել են տեղացի հայերին: Հենց նրանք են քաղաք բերել խանութներում, մշակութային հաստատություններում եւ սրճարաններում գիրք գնելը մշակույթը:

1890-ականներին Առաքելի հրատարակչությունն առաջին անգամ հրատարակել է թուրք գրողներ Ահմեդ Ռասիմի եւ Հալիթ Զիայիի գրքերը: Հետագայում Առաքելը սկսել է հրատարակել նաեւ թուրքական դպրոցական դասագրքեր: Թոզլույանը 1891-1894թթ. Թուրքիայում առաջին անգամ հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ ` գրպանի գրքերի ձեւաչափով՝ փոքր չափսի գրքեր:

Թուրք հետազոտողները նշում են, որ հայազգի հրատարակչի մասին կենսագրական տվյալներ գրեթե չկա, միայն հայտնի է, որ Առաքել Թոզլույանը Կեսարիայից էր:

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ