Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ստամբուլի փողոցներից մեկը կկոչվի Հրանտ Դինքի անունով

am ru
Stambowli p`oghots`nerits` meke kkoch`vi Hrant Dink`i anownov_49135

Ստամբուլի Շիշլի շրջանի քաղաքապետարանը որոշում է կայացրել տեղի փողոցներից մեկն անվանել հայկական «Ակոս» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի պատվին:

 

«Քաղաքապետարանի որոշմամբ, Շիշլիի փողոցըներից մեկը՝ Սամանյոլուն, կվերանվանվի Հրանտ Դինքի  անունով», - հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:

 

Քաղաքապետարանի որոշումը ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհուրդ՝  հաստատելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ