Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ստրկության մասին թվեր հրապարակելով՝ փորձում են ազդել Հայաստանի հեղինակության վրա. Լիա Ավետիսյան

am
Strkowt`yan masin t`ver hraparakelov, p`ordzowm en azdel Hayastani heghinakowt`yan vra. Lia Avetisyan _82803

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Օրերս «Walk Free Foundation» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որտեղ նշվում է, թե Հայաստանում 16 հազար ստրուկ կա: Զեկույցի հեղինակները 200 երկրից միայն 28-ն են ուսումնասիրել, ու ըստ այդմ որոշել, թե մյուս երկրներում որքան ստրուկ կա:

Թեև տվայլ կազմակերպությունը մեծ ճանաչում չունի աշխարհում, սակայն հրապարակված զեկույցը հայտնվել է տեղեկատվակական տարբեր հարթակներում և քննարկման առարկա դարձել:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը թեմայի առնչությամբ զրուցեց գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, ով մտահոգություն հայտնեց, որ նման զեկույցները մեծ վնաս են հասցնում Հայաստանի վարկանիշին և հեղինակությանը: «Այդպիսի ֆաունդեյշնները գիտենք, թե ինչպես են  ստեղծվում, որտեղից են սնուցվում և այլն: Հազարավոր այդպիսի ֆաունդեյշններ կան աշխարհում, որ այս կամ այն թեմայով զեկույցներ են կազմում, սակայն իրենք ինչպե՞ս են հաշվել, ինչի՞ վրա են հիմնվել: Մեր պետական մարմիններն այդպիսի տվյալներ չեն հրապարակել, հարցախույզ չի եղել, իրենք ինչի՞ վրա են հիմնվել և ովքե՞ր են այդ 16 000 մարդիկ: Եթե ես իմ երեխային ասում եմ մի բաժակ ջուր բեր, դա շահագործո՞ւմ է, ստրկությո՞ւն, կամ եթե հայրն ու մայրը այգում աշխատում են, ու երեխան նրանց օգնում է, դա ստրկությո՞ւն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Լիա Ավետիսյանի՝ միջազգային այդ կազմակերպությունները կեղծ հասարակարգում են ապրում և կեղծ չափանիշները փորձում են մեզ վրա բանեցնել՝ դրանով ազդելով մեր երկրի հեղինակության վրա: «Ի՞նչ իրավունք ունեն մեր վարկանիշի, մեր հեղինակության և նկարագրի հետ խաղալու: Իրենք այդ իրավունքը չունեն, ու թող ոչ մեկ չշահագործի այդ կեղծ ինֆորմացիան մեր տեղեկատվական դաշտում: Իրենց պետք է հիմա բացասական ֆոն ստեղծել, որ ինչ էլ պատահի Հայաստանում, մարդիկ չզարմանան»,- նշեց նա:

Գերատեսչություններն անելիքներ ունե՞ն, որ թույլ չտան այդպիսի զեկույցներում Հայաստանի անունը շահարկել՝ հարց ուղղեցինք մեր զրուցակցին: «Իրենք չեն կարող, քանի դեռ միջազգային կազմակերպություների ձեռքին են նայում»,- պատասխանեց նա:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ