Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Թուրք երկրպագուն վախի է մատնել Էրդողանին (Տեսանյութ)

am
T`owrk` erkrpagown vakhi e matnel Erdoghanin (Tesanyowt`)_37233

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեին թիկնապահները:

 

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին ԱԶԿ առաջնորդ Էրդողանի ելույթի ավարտին: Էրդողանը, ավարտելով ելույթը, ցանկացել է հրաժեշտ տալ ներկաներին, երբ անսպասելիորեն դեպի բեմ վազած անծանոթ երիտասրդը փորձել է նետվել Թուրքիայի նախագահի գիրկը, ինչն էլ մի պահ խուճապ և խառնափոթ է առաջացրել:

 

Էրդողանի թիկնապահները հեռացրել են երիտասարդին, որից հետո վերջինս ձերբակալվել է:

 

Հարցաքննության ժամանակ Հյուսեյն Դեմիրջան անունով երիտասարդը հայտնել է, որ շատ է սիրում Էրդողանին և ուղղակի ցանկացել է ողջագուրվել նրա հետ: Դեմիրջանը նշել է նաև, որ իր հարազատներից շատերը սպանվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների կողմից: Դեմիրջանը ափսոսանք է հայտնել, որ իր քայլը սխալ է հասկացվել:

 

Ավելի ուշ երիտասարդն ազատ է արձակվել:

 

Աղբյուրը՝ ermenihaber.am

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ