Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Թուրքագետ. Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան իր վրա շատ բան է վերցրել

am
T`owrk`aget. Hayastani het haraberowt`yownnerowm T`owrk`ian ir vra shat ban e verts`rel_35562

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի հեղինակությունն է ընկնում. «Որովհետև նա մի ղեկավար է, որն անկանխատեսելի է. այսօր կարող է մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան: Ես համոզված եմ, որ նրա վարկանիշն ընկել է Արևմուտքում, և նաև Արաբական աշխարհում. Թուրքիան մեկուսացել է՝ իր արտաքին քաղաքականության անկանխատեսելիության պատճառով: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի հնարավորությունները՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա, թուլացել են»,- այսօր հայտարարել է թուրքագետը:

 

 

 Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան իր վրա շատ բան է վերցրել, փորձում է ճնշում գործադրել ԼՂ հարցում, նախապայմաններ է դնում. «Այդ ճնշման մի մաս է կազմում հարաբերությունների կարգավորման փակումը նրա կողմից: Ճնշումն ավելի հաջող է իրականացնում: Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիայի քայլերը՝ մաս կազմելու ԼՂ կարգավորման գործընթացին, ոչ մի արդյունքի չեն բերում: Մենք տեսնում ենք, որ այն նախապայմանները, որ դրել է Հայաստանի առջև հարաբերությունները կարգավորելու, նորմալացնելու համար, ՀՀ-ն չի ընդունում»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ