Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները պառակտման շեմին են

am
T`owrk`ia-AMN haraberowt`yownnere parhaktman shemin en_48594

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները գտնվում են պառակտման շեմին են: Այս մասին հաղորդում է РИА Новости- ն:

Ըստ արգործնախարարի՝ թուրք ժողովուրդը խիստ բացասաբար է վերաբերում ամերիկյան կողմին:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են պառակտման փուլում: Որպեսզի դա վերջնականապես տեղի չունենա, փետրվարին աշխատանքային խմբեր են ստեղծվել: Եվ մենք պայման ենք դրել. եթե կրկին չեք հետեւի ձեր ոչ մի խոսքերին, ապա մենք այլեւս չենք հանդուրժի», - ասել է Չավուշօղլուն:

Նախարարը նշել է, որ խոսքը նաեւ վերաբերում է Սիրիայի տարածքում քրդական կազմավորումներին զենքի մատակարարելուն:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ