Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքիան 5 միլիարդ դոլար կհատկացնի Իրաքի վերակառուցման համար

am ru
T`owrk`ian 5 miliard dolar khatkats`ni Irak`i verakarhowts`man hamar _43604

Անկարան մտադիր է վարկի տեսքով 5 մլրդ դոլար հատկացնել հետպատերազմյան Իրաքի վերակառուցման համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Իրաքը պետք է վերակառուցել: Սկսած 2004 թվականից Իրաքում արդեն 500 մլն դոլար ենք  ծախսել մարդասիրական օգնության համար: Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում  Իրաքում շինարարական նախագծեր իրականացնելու համար ներդրել ենք 25 միլիարդ դոլար: Այժմ մենք եւս 5 միլիարդ դոլար կտրամադրենք վարկի տեսքով եւ 5 միլիոն դոլար էլ՝ մարդասիրական օգնության», - ասել է Չավուշօղլուն, ելույթ ունենալով Քուվեյթում, որտեղ տեղի է ունենում հետպատերազմյան Իրաքի վերականգնման միջազգային ներդրումային համաժողովը: Այս մասն տեղեկացնում է NTV հեռուստաընկերությունը:

Արտգործնախարարը ավելացրել է նաեւ, որ անհրաժեշտ է Իրաքը «մաքրվել Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներից»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ