Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Թուրքիան իրավունք ունի զենք գնել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից. Չավուշօղլու

am
T`owrk`ian iravownk` owni zenk` gnel NATO-i andam ch`handisats`ogh erkrnerits`. Ch`avowshoghlow_48578

Թուրքիան իրավունք ունի ցանկացած զենք գնել ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով Անկարայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերումը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց մենք անկախ պետություն ենք: ՆԱՏՕ-ի այլ երկրներ կարող են զենք գնել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից, մենք եւս նման իրավունք եւ ազատություն ունենք», - ասել է Չավուշօղլուն է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի պետքարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերը հայտարարել էր, որ S-400- ը չի ինտեգրվում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, եւ դա պետք է հաշվի առնել Ռուսաստանից զենք գնելու որոշում կայացնելիս:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում ռուս եւ թուրք ներկայացուցիչները ստորագրել են S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին վարկային պայմանագիր: 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ