Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թուրքիան կմասնակցի ՆԱՏՕ-ի հաջորդ զորավարժություններին

am en
T`owrk`ian kmasnakts`i NATO-i hajord zoravarzhowt`yownnerin_32275


Թուրքիայի զինված ուժերն ու նավատորմը կմասնակցեն ՆԱՏՕ-ի NUSRET-2017 զորավարժություններին, որոնք տեղի կունենա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ին Էգեյան ծովում հյուսիսային մասում, - ասել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետը:  Այս մասին տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 «Սարոսի ծոցում նոյեմբերի 24 -ից դեկտեմբերի 3-ը տեղի կունենան ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժություններ՝ ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Զորավարժությունների նպատակն է աշխատել  ականապատ  տարածքներում եւ այդ գործողությունների ընթացքում երկրների միջեւ զարգացնել   ռազմական   փոխգործակցությունը» , - ասել է թուրք զինվորականը:

 

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հունաստանի, Բուլղարիայի զինված ուժերը, իսկ նրանց հետեւելու են Ադրբեջանի, Ալժիրի, Քաթարի, Ռումինիայի, Սլովենիայի եւ Թուրքմենստանի ներկայացուցիչները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ