Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Թուրքիան կոչ է արել Գերմանիային արտահանձնել գյուլենականներին

am
T`owrk`ian koch` e arel Germaniayin artahandznel gyowlenakannerin_66926

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Գերմանիային արտահանձնել իսլամական քարոզիչ Գյուլենի FETO կազմակերպության հետևորդներին: Այս մասին տեղեկանում ենք թուրքական Anadolu լրատվական գործակալությունից:

«Եթե Գերմանիան չվերադարձնի Աբիլ Օքսուզին, ապա այն կհայտնվի նույն դիրքում, որում  հայտնվել է Միացյալ Նահանգները՝ հրաժարվելով արտահանձնել FETOառաջնորդին», - ասել է դիվանագետը՝ նկատի ունենալով Ֆեթուլլահ Գյուլենին:

Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում որոշ առաջընթաց գրանցել է, բայց  երբ խոսքը վերաբերում է Գերմանիային կամ այլ երկրներին, նրանք պետք է վերադարձնեն բոլոր դավաճաններին, ովքեր պետական ​​հեղաշրջման փորձ արեցին Թուրքիայում. «Այդ մարդիկ պետք է կանգնեն դատարանի առաջ»:

Հիշեցնենք, որ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա հետևորդները Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում են երկրում 2016թ.-ի հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ