Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Թուրքիան կվերանայի Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները

am
T`owrk`ian kveranayi Israyeli het arhewtrayin haraberowt`yownnere_62242

Թուրքաիայի ղեկավարը կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության երկրներին բոյկոտել իսրայելական ապրանքը:

 

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրները պետք է բոյկոտեն իսրայելական ապրանքները, իսկ Թուրքիան նման որոշում կկայացնիհունիսի 24-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

«Հուսով եմ, որ ԻՀԿ անդամները էմբարգոյի կգնա, որևպեսզի արդյունքում բացառվի Իսրայելից որևէ ապրանքի գնումը», - Էրդողանի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը:

 

Ավելի վաղ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը միջազգային հանրությանը կոչ է արել մեկուսացնել Իսրայելը, եթե այն շարունակի զանգվածային սպանությունների քաղաքականությունը: Խոսքը Գազայի հատվածում անկարգությունների մասին է, որոնց արդյունքում իսրայելական զինված ուժերի հետ բախումների պատճառով ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, ովքեր դուրս էին եկել փողոց՝ պահանջելով չեղյալ հայտարարել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելը:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ