Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Թուրքիան մտադիր է Արեւելյան Երուսաղեմում Պաղեստինի դեսպանություն բացել

am en ru
T`owrk`ian mtadir e Arewelyan Erowsaghemowm Paghestini despanowt`yown bats`el_35997

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի՝ Արեւելյան Երուսաղեմում Պաղեստինի դեսպանություն բացելու ցանկության մասին:

«Մենք արդեն հայտարարել ենք Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք , բայց դեռեւս չենք կարող այնտեղ դեսպանատուն բացել, քանի որ Երուսաղեմը ներկայումս օկուպացված է, բայց Աստծո օգնությամբ մենք այնտեղ դեսպանատան կբացենք», - ասել է Էրդողանը՝ Քարաման քաղաքում խոսելով իշխող Արդարություն   եւ զարգացում կուսակցության  (AKP) ակտիվիստների առջեւ: Այս մասին տեղեկացնում է  NTV հեռուստաալիքը:

«Թրամփը հայտարարել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ սիոնիստական ​​ ըմբռնմամբ եւ տրամաբանությամբ. « Ես արեցի դա եւ վերջ»:  ԱՄՆ այնտեղ է  տեղափոխում  նաեւ իր դեսպանատունը:  Նրանք, ովքեր այս քայլը ձեռնարկել են, չնայած ՄԱԿ-ի որոշմանը, գործել ըստ այս սկզբունքի. «Մենք չենք ճանաչում ձեզ»: Մենք էլ ձեզ չենք ճանաչում», - նշել է թուրք առաջնորդը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-հայտարարեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչում մասին եւ ստորագրեց մի փաստաթուղթ, ըստ որի՝    ԱՄՆ դեսպանատունը  Թել Ավիվից տեղափոխվում է Երուսաղեմ: ԱՄՆ-ի որոշումը ողջունեցին  Իսրայելում, սակայն այն առաջացրեց աշխարհի բազմաթիվ երկրների բացասական արձագանքը, նախեւառաջ Մերձավոր Արեւելքի եւ Պաղեստինի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ