Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Թուրքիան մտադիր է մինչև Նախիջևան ձգվող երկաթգիծ կառուցել

am en ru
T`owrk`ian mtadir e minch`ew Nakhijewan dzgvogh erkat`gits karhowts`el _65456

 Թուրքիան մտադիր է երկաթգիծ կառուցել Նախիջևանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական կայքը, տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ երկաթգծի կառուցաման աշխատանքները կսկսվեն 2018 թվականի վերջից:

 

Երկաթուղին կսկսվի Կարսի քաղաքից: Թուրքիան ակնկալում է 224 կմ երկարությամբ երկկողմանի երկաթգիծ կառուցել:

Նախատեսվում է նաև նոր երկաթգիծը կապել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հետ, հետագայում էլ այն մուտք կունենա դեպի Քափըքուլե-Կարս տանող ճանապարհ:

Այսպիսով, Քափըքուլե-Ստամբուլ-Անկարա-Կարս երկաթգիծը Իգդիր նահանգի միջոցով միացվելու է Ադրբեջանի և Իրանի երկաթգծերին», - ասել է Արսլանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ