Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքիան ոչնչացրել է ամենաշատ քանակությամբ ահաբեկիչների. Չավուշօղլու

am ru
T`owrk`ian och`nch`ats`rel e amenashat k`anakowt`yamb ahabekich`neri. Ch`avowshoghlow_32149


Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 4 հազար ահաբեկիչ է ոչնչացրել   Մերձավոր Արեւելքում ձեռնարկած ռազմական գործողությունների ընթացքում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 «Պատերազմի սկզբից  մենք լրջորեն քննադատում են Սիրիայի նախագահ Բաշար  Ասադի ռեժիմը , որ   ավելի քան մեկ միլիոն անմեղ մարդ է սպանել ... բայց մենք երբեք դեմ չենք եղել հակամարտության որեւէ լուծմանը, ընդհակառակը», - լրագրողներին է ասել արտգործնախարարը, ով Իտալիայի մայրաքաղաքում  ներկա է գտնվել   թուրք- իտալական տնտեսական ֆորումին:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան երկար ժամանակ է   «Սիրիայի բարեկամների խմբում»  է, ինչպես նաեւ «Իսլամական պետության»  դեմ  պայքարող միջազգային կոալիցիայում:

 

 «Ոչ ոք չի ոչնչացրել ԻՊ-ի այնքան ահաբեկիչների, որքան Թուրքիան: Սիրիայում եւ Իրաքում ոչնչացվել է ավելի քան 4 հազար զինյալ: Ավելին, արտերկրում  ռազմական գործողությունների մեջ ներգրավված  5000 գրոհային է   արտաքսվել երկրից, 3000 ահաբեկիչներ  բանտարկվել են» - ասել է Չավուշօղլուն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ