Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ս-400 զենիահրթիռային համակարգերի վերաբերյալ

am en ru
T`owrk`iayi AGN-e haytararowt`yown e taratsel S-400 zeniahrt`irhayin hamakargeri veraberyal  _35628


Ռուս փորձագետները անհրաժեշտության դեպքում կարող են Թուրքիայում ներգրավվել S-400   զենիթահրթիռային համակարգերի սպասարկման գործում: Այս մասին հայտարարել է   օրը, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն երեկ՝ դեկտեմբերի 14-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Haberturk-ը:

«Ինչ վերաբերում է C-400-ին, մենք նախատեսում ենք ապավինել սեփական ուժերին, սեփական մասնագետներին: Բայց եթե անհրաժեշտություն լինի, մենք կներգրավենք նաեւ ռուս  մասնագետներին՝ թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

 

Հիշեցնեն, որ սեպտեմբեր 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել S-400 համակարգերի ձեռքբերման վերաբերյալ եւ դրանց համար ավանդ է վչարել: Նոյեմբերի 2-ին էլ ռուսական կողմից հայտարարել էին, որ   պայմանագրի գումարը գերազանցում  է 2 մլրդ դոլարը: Իսկ ահա դեկտեմբերի 11-ին  Էրդողանը հայտարարել էր, որ S-400-ի՝ Թուրքիա մատակարարման աշխատանքը ավարտին կմոտենա  շաբաթվա ընթացքում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ