Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Թուրքիայի կողմից S-400-ի գնումը «տեխնիկական ռիսկերի» կհանգեցնի. ԱՄՆ

am es
T`owrk`iayi koghmits` S-400-i gnowme <<tekhnikakan rhiskeri>> khangets`ni.  AMN_67210

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ Թուրքիայի կողմից ռուական  S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը կարող է Անկարայի և Վաշինգտոնի ռազմական փոխհարաբերություններում «որոշակի տեխնիկական ռիսկերի» հանգեցնել: Այս մասին հաղորդում է Defense News:

ԱՄՆ պաշտպանության նախարարի Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարցերով օգնական Թոմաս Գոֆուսի խոսքերով, ամերիկյան կողմը կնախընտրեր դեպքերի զարգացման նման սցենար, երբ թուրքական իշխանությունները հրաժարվեն ձեռք բերել ռուսական զենիթային համակարգեր, սակայն ԱՄՆ-ը ճանաչում է պաշտպանության համակարգում Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը:

Հիշեցնենք, որ S-400 համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի միջև բանակցությունները սկսվել են 2016-ից, իսկ առաքման պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի երկրորդ կեսին:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ