Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Թուրքիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

am en
T`owrk`iayowm HH k`aghak`ats`i e dzerbakalvel_39297

Թուրքական աղբյուրների համաձայն, Ստամբուլում ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ն, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ներբեռնման ու տարածման համար:

 

Ըստ աղբյուրի, գործողությունն իրականացվել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոն»-ի (NCMEC) հետ համագործակցության արդյունքում: Կենտրոնը Ստամբուլի ոստիկիանությանը տեխնիկական տվյալներ է տրամադրել մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ, ինչից հետո իրավապահները պարզել են համակարգչի IP տվյալները, դրա միջոցով էլ հասցեն, որտեղ էլ ձերբակալել են ՀՀ քաղաքացուն: Նրա համակարգչում հայտնաբերվել են պոռնոգրաֆիկ մեծ թվով նյութեր:

 

 

ՀՀ քաղաքացին սովորում էր Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ